▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պասլատ» խորհրդարանից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր օրենսդիր մարմնի կարևորությունը երկրի պետականության ամրապնդման հարցում, ինչպես նաև երկրի օրենսդրական դաշտի կատարելագործման հարցում շատերը դեռևս չեն հասկանում:

Խնդիրն այն է, որ մեր երկրի խորհրդարանական պրակտիկայում Ազգային Ժողովում են հայտնվում մարդիկ, ովքեր կիլոմետրերով հեռու են օրենսդրական գործունեությունից: Ու չնայած այդ հանգամանքին մեր «օրենսդիրներից» շատերը ոչ միայն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում, այլ նաև անհարկի բացակայում են ԱԺ նիստերից:

Նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում մեր երկրի հեղինակությանը, այլև ուղիղ հարված է հասցնում մեր երկրի իշխանության երեք ճյուղերից մեկին` օրենսդիր մարմնին: 

Այդպիսի արատավոր պրակտիկայից պետությունն ազատելու համար հանգրվանային է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ խորհրդի նիստում: Լինի դա Գ. Ծառուկյանը, թե որևէ մեկը, պիտի համապատասխան պատասխանատվություն ենթարկվի ԱԺ-ը կանոնադրությունը ոտնհարելու համար:

Նարեկ Պողոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին