▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շտապօգնության բժշկական ծառայությունը համարվում է և համարվելու է բոլորի համար անվճար․ Արսեն Թորոսյան

Գիշերվա 2-ին` 3 տեղով միանգամից Գառնիում հրդեհ է սկսվում՝ չի կարա պատահական լինի․․․Ֆելիքս Ցոլակյան

Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի

«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Կարծում եմ՝ բոլոր հարցերի մատչելի պատասխան է սա․ Նիկոլ Փաշինյան

Տիգրան Ավինյանն Ամուլսարի մասին նոր գրառում է կատարել

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել. . .

Քաղաքապետարանը Երևանում 71-հարկանի երկնաքեր կառուցելու շինթույլտվություն չի տվել

Փոփոխվում են «Կյանքի ստենտ» ծրագրի չափանիշները․ Առողջապահության նախարար

Ինձ մտահոգեց հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը․ Նաիրա Զոհրաբյան

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին. Տիգրան Ավինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝. . .

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Համակարգչի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է. . .

Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում է, կոմայի մեջ, շատ վատ է. Սեյրան Սարոյան

Ես տան պապան եմ, կնիկս էլ՝ մաման. սրանք ուզում են մնդռեն էս ամեն ինչը. Սարոյանը՝ Ստամբուլյան. . .

Զենք-զինամթերքի հայտնաբերում Վաղարշապատում. 8 քաղաքացի բերման է ենթարկվել

Հունվարի 1-ից ուսուցիչների նվազագույն աշխատավարձը 108 հազար դրամից պակաս չի լինելու. Արայիկ Հարությունյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան

Արձանագրվել է Սիբիրյան խոցի դեպք

Սոնա Աղեկյանը դույլերով կոյուղաջուր է տարել Երևանի քաղաքապետարան

Ծեծ և խուլիգանություն Երևանում. կան բերման ենթարկվածներ. նրանցից մեկը բաժնում կոտրել է պատուհանի ապակին

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ. Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը. Դանիել Իոաննիսյան

Ով կփոխարինի Արծրուն Հովհաննիսյանին

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գրառում է կատարել

Խուզարկություն` Սեյրան Սարոյանի տանը. նա հասցրել է փախչել հետնամուտքով

Հայաստան կժամանեն Օբաման, Ցուկերբերգը, Գեյթսը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Փաստաբանը հայտարարում է, որ ՊՆ-ն ոտնահարում է իր վստահորդի իրավունքները

«Պաշտպանության նախարարությունն ընդունում է այն փաստը, որ Յուրիկ Բրոյանն ունի լուրջ առողջական խնդիրներ և մտավոր հետամնաց է, սակայն շարունակում է անօրինական կարգով պահել Ռազմական ոստիկանությունում: ՊՆ-ն հայտարարում է, որ օրենքի նախագիծ կա, համաձայն որի՝ շուտով այս խնդրով զինծառայողները չեն զորակոչվելու: Ստացվում է, որ ՊՆ-ն Յուրիկ Բրոյանի իրավունքները ոտնահարում է»։

Forrights-ն է գրում, որի հետ զրույցում իր մտահոգություններն է հայտնում Բրոյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ անդրադառնալով  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած հայտարարությանը:

 

 

«Ներկայումս ՊՆ-ն կողմից Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել  Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտարարում է, որ ՀՀ ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Սակայն նախարարությունն անտեսում է այն հանգամանքը, որ, եթե Բրոյանի առողջական վիճակը ծառայության սկզբում վատ էր, ապա այս մեկ տարվա ընթացքում էլ ավելի է վատթարացել և ՀՀ-ում բուժումը դարձել անհնար:

Հայարփի Սարգսյանը փաստում է, որ զինծառայողն անդառնալի վնաս է կրել, նրա բուժումն այլևս հնարավոր չէ շարունակել քաղաքացիական հիվանդանոցում և հենց այդ պատճառով էլ նա դուրս է գրվել:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ինչո՞ւ Բրոյանը տեղափոխվեց Ռազմական ոստիկանություն. այդ հարցի պատասխանը ՊՆ-ն որևէ կերպ չի հստակեցնում: Օրենքով սահմանված կարգով նա պետք է գտնվեր հոսպիտալում, քանի որ նրա առողջական վիճակն ավելի է բարդացել, սակայն Յուրիկ Բրոյանն այս պահին անհիմն կերպով գտնվում է Ռազմական ոստիկանությունում: Երեկ այդ մասին փաստել է նաև ՄԻՊ-ի աշխատակազմը»,- նշում է փաստաբանը:

Զինծառայողին դուրս գրելուց հետո բժիշկները դեղատոմսով դեղեր էին նշանակել, բայց Ռազմական ոստիկանությունում հրաժարվել են  Բրոյանին դեղեր տրամադրել, քանի որ, ըստ նրանց, բժիշկների կողմից համապատասխան դեղատոս չկա տրամադրված և բժշկական փաստաթղթերն էլ իրենց մոտ չէ: Այս մասին երեկ ահազանգել էր նաև Յուրիկի մայրը՝ Մարինեն:

«Հիմա ստացվում է  մի «կազուս». մի դեպքում՝ նա ունի առողջական խնդիր, որը ՀՀ-ում չի բուժվում, մյուս դեպքում՝ Բրոյանը զինծառայող է և պետք է նրան զորացրել: Ընդ որում, բժիշկները նշում էին, որ դեղերի չափաքանակն ավելացրել են և Յուրիկն այդ դեղերի կարիքն ունի առավել քան երբևէ: Այս պահին՝ այսպես, առանց որևէ դեղի, կտրուկ վտանգի տակ է իմ վստահորդի առողջությունը»,- հայտարարում է փաստաբան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 20-ամյա զինծառայող Բրոյանը նյարդային համակարգի հետ կապված ծանր հիվանդություն ունի, որը բժիշկները չեն կարողանում ոչ ախտորոշել, ոչ բուժել: Նա դժվարությամբ է տեղաշարժվում, անընդհատ ցնցումների մեջ է ընկնում և երեկվա դրությամբ պահվում էր «Նուբարաշեն»-ի հոգեկան առողջության կենտրոնում: Յուրիկի առողջական վիճակը մեկ տարվա պայքարից հետո վերջապես արձանագրվել էր: Կա բժշկական եզրակացություն, որով Յուրիկ Բրոյանը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, ուստի թույլատրել էին մորը, որ որդուն տուն տանի:

Սակայն հասնելով տուն, մայրը տեղեկանում է, որ որդու նկատմամբ Պաշտպանության նախարարությունը հետախուզում է հայտարարել:

«Երեխին ձեռիցս հանեցին, քնած վիճակում տարան ռազմական ոստիկանություն: Տարել էի, լողացրել էի, բժիշկը ասել էր՝ ուշադիր կլինես, ինքը արդեն անջատված ա, ոչ մի բան չի զգում: Քնած վիճակում դրել եմ տաքսի, տարել եմ տուն, գրկած վիճակում իջեցրել ենք մեքենայից: Մի պահ զարթնեց, կերակրեցի, լողացրեցի, էլի բերի Մուրացանի հիվանդանոց: Ոչ ոք նրան չընդունեց: Մի բոյով, լիքոտ բժիշկ դուրս եկավ, ասեց՝ ձեր երեխուն ստուգել եմ, իրա մոտ ամեն ինչ նորմալ ա, տարեք զորամաս: Տարան ռազմական ոստիկանություն: Վաղը կտեսնեն, պիտանի է, թե չէ: Չթողեցին, որ հոգեբուժարանում տված դեղերը դնեմ հետը: Ասեցին՝ մենք չենք կարող էդ դեղերը տանք: Շատ վատ վիճակում էր երեխեն»,- Forrights-ին էր պատմել Բրոյանի մայրը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին