▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ. ԱԱԾ-ն՝ փաստաբանի գրասենյակում խուզարկություն անցկացնելու մասին

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված  մեկնաբանությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, պարտավոր լինելով ապահովել գործով հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը, միաժամանակ ամենայն հարգանքով վերաբերվելով փաստաբանի գործունեությանը և ապահովելով փաստաբանական գաղտնիքը պահպանելու օրենքի պահանջը, գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով, փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվության առկայության պայմաններում, 2019 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսել է խուզարկություն կատարել ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններից մեկի գրասենյակում, ինչը որևէ կերպ չի առնչվել վերջինիս փաստաբանական գործունեությանը և փաստաբանի գործառույթներին, քանի որ անմիջականորեն ուղղված է եղել հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ լրատվական ծառայությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին