Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հորդառատ անձրևների հետևանքով աղետի մեջ է հայտնվել Լոռու մարզը. Դեբեդ գետը վարարել ու դուրս է եկել հունից, քանդել ճանապարհներ, կամուրջներ։
Օրագիր.News-ը գրում է, որ կայքի տեղեկություններով գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել, որովհետև վախեցել են, որ կտրաքի։ Եվ հիմա, երբ աղետը հասել է նման չափերի, չեն խոստովանում եղելությունը։
Համացանցում տեղեկությունները շրջանառվեցին, քննարկվեցին, տեղեկությունը պաշտոնապես շտապեցին հերքել։
Կայքին ականատեսները ասում են նաև, որ ալիքը միանգամից է բարձրացել։
Հատկանշական է, որ հիմա էլ պաշտոնապես հայտարարել են, որ Ձորագեսում ամրացման աշխատանքներ են գնում, ինչը նշանակում է, որ վտանգը դեռ չի վերացել։