▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝  Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։

/filemanager/uploads/2019/08/week-2/pn._jpeg.jpg

Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։

Պաշտպանության նախարարությունից ի պատասխան պատգամավորների գրության՝ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցով չի զբաղվում, ուստի պատգամավորների առաջարկած հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին