Հայաստանի ժուռնալիստների միության պատանի ժուռնալիստի դպրոցը /որը գործում է 1973 թվականից/ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ հրավիրում է սովորելու հանրակրթական դպրոցների ժուռնալիստական հակում ունեցող բարձր դասարանցիների եւ վերջին տարիների շրջանավարտների:
Դասերը վարում են հանրապետության ԶԼՄ-ների լավագույն մասնագետները, Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի անվանի դասախոսները:
Դպրոցի սաները կարող են օգտվել ԵՊՀ-ի ուսումնական լաբորատորիայից, գրադարան-ընթերցասրահից, հանդես գալ ֆակուլտետի «Ժուռնալիստ» ուսումնական թերթում, journalist.am էլեկտրոնային պարբերականում, նախապատրաստվել ուսումնառությանը ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Ուսման տեւողությունը` մեկ տարի:
Պարապմունքները կսկսվեն հոկտեմբերի 1-ից` յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 15.30-ին, ժուռնալիստի տանը` Պուշկինի 3ա հասցեում եւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մուլտի մեդիա լաբորատորիայում` յուրաքանչյուր ուրբաթ ժամը 16-ին:
Ուսուցումն անվճար է:
Ավարտողները կստանան վկայագիր:
իմել կարող են ամեն օր, ժամը 12.00-16.00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 56-12-76, 56-14-47 հեռախոսահամարներով: