▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատարագ էի մատուցում, նա մտել է եկեղեցի, մոմ վառել, հեռացել. Շիրակի թեմի առաջնորդը՝ Փաշինյանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում: 

hraparak.am-ի տեղեկություններով` վարչապետը հանդիպելով  Սրբազանի՝ ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը, դուրս է եկել եկեղեցուց, հեռացել անխոս, ըստ տեղեկությունների՝ նա գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:

Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ կայքը զրուցել է պատարագից անմիջապես հետո:

Սրբազանն ասել է, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է և արագ հեռացել:

«Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»,- ասել է նա և հարցին՝ ճի՞շտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել և հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել, պատասխանել է. «Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին