▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եմ շարունակել ապրել. Դմիտրի Շեպելևը՝ FIFA 2018-ի վիճակահանության վարող

Արդեն  երկու տարի է, ինչ Դմիտրի Շեպելևը հեռացել էր հեռուստաէկրաններից, քանի որ իր սիրելի կնոջ՝ Ժաննա Ֆրիսկեի հետ միասին, պայքարում էր վերջինիս հիվանդության դեմ: Սակայն, ցավոք, Ֆրիսկեին, չհաջողվեց մինչև վերջ պայքարել հիվանդության դեմ, և հունիսի 15-ին երգչուհին մահացավ: Դրանից հետո Շեպելևը մեկնել էր Բուլղարիա՝ որդու մոտ:

Տեղեկացնենք, որ բոլորովին վերջերս համարցանցում տեղեկություն հայտնվեց, ըստ որի՝ Դմիտրին դառնալու է FIFA 2018-ի վիճակահանության վարողը, որն անց է կացվելու հուլիսի 25-ին Սանկտ-Պետերբուրգում: Նշենք, որ Շեպելևի հետ միասին վիճակահանությունը վարելու է նաև ռուս հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին