▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորներին ու լսել նրանց կարծիքները. Նիկոլ Փաշինյան

Իջևանում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են բանակցությունների: «Մենք ասում ենք, որ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն», – նշել է նա:

Փաշինյանը կոչով դիմել է խորհրդարանական բոլոր ուժերին ու պատգամավորներին՝ ասելով, որ նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել հաղթանակած, ապագային հավատացող Հայաստանին: Նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել հերոսական ժողովրդին: «Չենք պատրաստվում այդ ծառայությունը ծաղրել ու նսեմացնել: », – ասել է նա:

Խոսելով բանակցությունների մասին՝ Փաշինյանը նշել է, որ դրանք տարբեր պատճառներով չեն կայանում: «Մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մի սենյակում և քննարկել ստեղծված իրավիճակը ու առաջարկել մեր լուծումները, լսել նրանց կարծիքները», - ասաց Ն. Փաշինյանը։

 

Կարդացեք նաև` Ինչ են հանդիպման ժամանակ քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Գարեգին Բ-ն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին