▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաղպաղակների մակնշման խնդիրը լուծվել է

Ս.թ. հուլիսի 3-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման:

Հայտնում ենք, որ այսօր առավոտյան արդեն վերոնշյալ պաղպաղակներում առկա մակնշման խնդիրը վերացված է, և պաղպաղակներն արդեն վաճառվում են նաև հայերեն մակնշմամբ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ողջունում է ներկրող ընկերության նման օպերատիվ գործելաոճը (հաշվի չառնելով ընկերության կողմից առկա խնդրի հերքման փաստը):

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին