Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել լուսանկարներ է հրապարակել և դրանց կից գրել է.
«Ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում մեր մշակույթի գործիչների կամքով ու լավատեսությամբ։🥰🥰
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Օհան Դուրյանի տիկնոջ՝ տիկին Ալիս Դուրյանի հետ։
Շատ ուրախ եմ, որ նրանց տրամադրությունը բարձր է, շարունակում են ստեղծագործել և իրենց գործունեությամբ ոգևորել մյուսներին։
Տիգրան Մանսուրյանի հետ պայմանավորվել ենք այս անորոշ վիճակի բարեհաջող ավարտից հետո անպայման հանդիպել, զրուցել։
Տիկին Դուրյանի առողջական վիճակն էլ է լավ, չի ընկճվում, ընդհակառակը, օգնում է կարիքավոր ընտանիքներին։ Տիկին Դուրյանն անկեղծացավ ու ասաց, որ մեր Արփիի լուսանկարներն իրեն լույս են տալիս։
Պայմանավորվեցինք, որ Արփիի հետ անպայման իրեն կայցելենք։
Ես ու Արփին անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»։