▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն՝ Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը:

Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը, ինչպես նաև՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին