▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ աշխատակիցներն ազատվել են սեփական դիմումի համաձայն. ՊԵԿ-ի պարզաբանումը

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել կապված մամուլի հրապարակման հետ, ըստ որի` գաղտնալսել եմ ՊԵԿ երկու աշխատակիցների և հեռացրել աշխատանքից:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված անձինք հանդիսացել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ և պետի տեղակալ, այնինչ, իրականում՝ նրանք պաշտոնավարել են տարբեր ստորաբաժանումներում:

Սեփական դիմումների համաձայն մաքսային ծառայությունից ազատված Զոհրաբ Ավետիսյանը զբաղեցրել է Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի, իսկ Գեղամ Սարմազյանը՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Գեղամ Սարմազյանը համակարգի հնաբնակներից է, աշխատանքային գործունեությունը սկսել է տեսուչից, այնուհետեւ երկար տարիներ զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված անձանց հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու և աշխատանքից ազատվելու հրամանը չեղյալ համարելու վերաբերյալ թերթի տվյալները ևս չեն համապատասխանում իրականությանը: Սեփական դիմումի համաձայն վերջիններիս ազատման հրամաններն արդեն  ստորագրված են ՊԵԿ նախագահի կողմից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին