▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ նախագահը ոստիկանապետին հայտնել, որ մի խումբ անձինք զավթել են ՊՆ նախկին շենքը

Օրեր առաջ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դիմել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին և հայտնել, որ մի խումբ անձինք ապօրինի զավթել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 5 հասցեում գտնվող նախկին ՀՀ պաշտպնության նախարարության շենքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԵԿ նախագահը ՀՀ ոստիկանապետին հայտնել էր, որ այդ անձինք ապօրինի զավթել են նշված տարածքի շենքերը, շինությունները, կատարում են շինարարական աշխատանքներ և թույլ չեն տալիս ՊԵԿ աշխատակիցներին մուտք գործել նշված տարածք՝ խոչընդոտելով ՊԵԿ-ի աշխատակիցներին իրականացնելու նախագծման աշխատանքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շենքը, որը նախկինում շահագործվել է ՀՀ ՊՆ-ի կողմից, այժմ կառավարության որոշմամբ տրվել է ՊԵԿ-ին։

Ըստ ՊԵԿ նախագահի հայտարարության՝ այն զավթվել է 30-40 անձանց կողմից։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Ոստիկանությունը պարզում է տարածք ներխուժած անձանց ինքնությունը։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին