▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովը ենթակա չէ հանձնման. ՌԴ դատախազություն

 

forrights.am-ը գրում է. ՌԴ գլխավոր դատախազությունը պատասխանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին: Պատգամավորը նամակ-պահանջագիր էր ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Վ. Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով: 
ՌԴ դատախազության կողմից ստացված պատասխանում ասվում է, որ 12.01.2015 Վալերի Պերմյակովը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից, 14.01.2015 նրա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաղորդագրությունում նշվում է, որ ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործը քննվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: 
ՌԴ Դատախազությունը պնդում է, որ Վալերի Պերմյակովը ենթակա չէ փոխանցման հայկական կողմին, ինչը նրանց կողմից հիմնավորվում է` հղում կատարելով հետևյալ իրավական փաստաթղթերին` ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդված և Իրավական օգնության ու իրավական հարաբերությունների Կոնվենցիայի 57-րդ հոդված: 
Պատասխան նամակում ասվում է նաև, որ ներկա պահին համաձայն միջազգային համաձայնագրերի, որոնց մասնակիցներ հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը, հայկական և ռուսական իրավասու մարմինների փոխհամագործակցությամբ ընթանում է համակողմանի և օբյեկտիվ քննություն: 
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին