▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փեսան հոր հետ ծեծել է աներոջ ընտանիքին

Pastinfo.am-ը գրում է. 

Գեղարդ գյուղում երեկ երեկոյան տարօրինակ դեպք է գրանցվել: 40- ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, թե իրենց փեսան ընտանիքի հետ հարձակվել է իրենց տան վրա, ջարդուփշուր արել ամեն ինչ և ծեծել իրեն, կնոջը և հորը: 
 
Ավելի ուշ նրանք պատմել են նաև, որ այդ դեպքից շուրջ 10 օր առաջ իրենց թոռը եկել և կոտրել է պապի «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:
 
Իսկ արդեն երեկ երեկոյան ինչ-որ առիթով ծագած վիճաբանության ժամանակ հայր ու որդի՝ թոռն ու փեսան, ծեծի են ենթարկել պապին ու նրա որդուն՝ կենցաղային բահով (սավոկ) մի քանի անգամ հարվածելով նրանց:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին