▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք, ի վնաս պետականության. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետպատերազմյան շրջանում ամենից շատ զարմացնում է (շատ մեղմ ասած) առաջին հայացքից բավականին ադեկվատ մարդկանց կողմից հնչեցված հետևյալ հարցը.

- Ճիշտ չէ՞ լրիվ ազատվենք Արցախից, հանգիստ ապրենք։ 29.000 քառ. կմ էլ է հերիք լավ պետություն կառուցելու համար։ Ինչքա՜ն անմշակ, չբնակեցված հողեր ունենք։ Դրանք կօգտագործենք։ Թե չէ սաղ կյանքներս տանջվելու ենք...

Փաստորեն, մինչև հիմա շատերը չեն հասկացել, որ պետություն/պետականություն ունենալն ու պահելը շատ բարդ, աշխատատար գործ է՝ այն էլ մեր ռեգիոնում։ Այդ նույն մտածելակերպով կարելի է վաղն էլ հրաժարվել Սյունիքից, Գեղարքունիքից, Լոռուց և այդպես շարունակ, մինչև տեսնենք, թե վերջում մեզ ինչ կբարեհաճեն թողնել, և կբարեհաճեն արդյո՞ք, թե ոչ։

Հ.Գ. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության»:

Դիտեք նաև՝ 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին