▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է բացառել ընտրովի արդարադատությունը. Մանվել Գրիգորյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով իր պաշտպանյալի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն:

«Մեծարգո պարոն Վարչապետ, օրեր առաջ հայտարարեցիք, թե ինչու չի հրապարակվում Մանվել Գրիգորյանի հիվանդության թղթերը և հորդորեցիք, որպեսզի հանրությանը տեղեկացվի, թե ինչ հիվանդություններ ունի: Անսալով ձեր հորդորին՝ ներկայացնում եմ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն: Ընդ որում, դրանց հիմանկան մասը վարույթն իրականացնող մարմնի որոշումների հիման վրա է տրամադրվել:

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Արմենիա» ԲԿ-ում 20.08-23.08.2018 թվականին ստացիոնար հետազոտման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանին տրված N5277/2351 էպիկրիզի՝ կալանավորվելուց հետո նրա սոմատիկ հիվանդություններն ավելի են ծանրացել: Կրծքավանդակի օրգանների ՀՇ- քննությամբ ձախից հայտնաբերվել են մեծացած պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ, որոնք խոսում են ուռուցքային պրոցեսի հնարավոր վերսկսման մասին: Սկսվել է սիրտ թոքային անբավարարություն, շնչական անբավարարություն, ս/վ ցավերը կրում են մշտական բնույթ, տեսողությունը վատացել է, առկա է դժվարամիզություն, ունի մշտական փորկապություն` աղիքային անանցանելիություն էպիզոդներով:

ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտից արված 13.07.2018 թվականի քաղվածքի՝ Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Ալլերայի-Լա-Բրաստ կլինիկայի Ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժիշկ ուռուցքաբան Նորբերտ Ավետյանի կողմից /Մանվել Գրիգորյանին վիրահատող բժիշկ/ կատարվել է հետևյալ գրառումը. «...հաշվի առնելով հիվանդի մոտ ուռուցքի` մանր բջջային քաղցկեղի ագրեսիվությունը, հիվանդին գտնվել նման վայրում արգելվում է:

Համաձայն ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանվել Գրիգորյանի բժշկական ամբուլատոր քարտի՝ 20.06.2018 թվականին ֆիքսվել է շաքարային դիաբետ տիպի 2 միջին ծանրության և նշանակվել է դեղորայքային բուժում: Որոշ ժամանակ անց ստանում է ինսուլին լանտուս 8-6 միավոր, որից հետո 12 միավոր, այնուհետև երկու անգամ առավոտյան 12 միավոր, երեկոյան 16 միավոր, այնուհետև 18 ED ինսուլին, այնուհետև 20, 25, 30  ED ինսուլին:

Այսօր արդեն նա տառապում է շաքարային ծանր դիաբեդով:

 

 

 

 

 

 

 

 

Բազմիցս եմ բարձրաձայնել, որ օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են Մ.Գրիգորյանին պահել կալանքի տակ, իսկ վերացական դատողություներով նրան պահելը կալանավայրում անթույլատրելի է: Նման հիվանդություններով և հիվանդությունների նման բացասական դինամիկայով անձին պահելը կալանքի տակ հանցագործություն է, որի պատասխանատուն պետությունն է: Առաջարկում եմ պետական լիազոր մարմնին կրկին դիմել բժշկական կենտրոններին՝ առաջադրելով հետևյալ հարցը. նման ծանր հիվանդություններով մարդը կալանքը կրելով կմահանա±, թե չի մահանա:

Եթե նորագույն Հայաստանում մարդն արժեք չունի և կոպտորեն խախտվում են նրա հիմնարար իրավունքները, եթե նախաքննությունը, արդարադատությունն ընտրովի է, եթե իրավապաշտպանի բարձրաձայնած խախտումները մնում են օդում կախված, ապա դրա դառը պտուղների քաղողը վաղը լինելու է իշխանությունը՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:

Մեծարգո պարոն Վարչապետ.

Հաշվի առնելով նախընտրական այս օրերի լարված վիճակը՝ ձեռնպահ եմ մնում և չեմ բարձրաձայնում այն կոպտագույն խախտումներն ինչպես դատական իշխանության, այնպես էլ նախաքննական մարմինների, որպեսզի չքաղաքականացվի այս գործը, սակայն ընտրություններից հետո կիրազեկեմ և իրավական հարթության վրա կպայքարեմ դրանց դեմ:

Հայաստանում պետք է արմատախիլ անել և բացառել խտրականությունն ու ընտրովի արդարադատությունը, ինչպես և անմեղության կանխավարկածի խախտումները, առավել ևս, երբ վերջինիս կրողը երկրի բարձրագույն իշխանությունն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին