▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ֆիքսել նաև մտավոր և ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան. Հակոբյանի արձագանքը՝ Ծառուկյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրառմանը.

«Պարոն Ծառուկյանը առաջարկում է սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։

Լիովին համաձայն եմ։ Կարծում եմ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Կարդացեք նաև՝ Գագիկ Ծառուկյանի գրառումը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Գևորգ Պետրոսյանի մասին է. Ալեն Սիմոնյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին