▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է մեր համար որոշենք՝ ինչ բան է թթվասերը»․ Փաշինյան

«Մենք պետք է մեր համար որոշենք՝ ինչ բան է թթվասերը»,-այսօր կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով շուրջ 5 տարի քննարկվող որոշման մասին․ «5 տարի է քննարկում ենք այդ որոշումը և ի վերջո գտանք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից։ Երկար ժամանակ մենք այս պրոբլեմի հետ առնչվում ենք, պարզվել է, որ թթվասեր մակնշմամբ ապրանքների մեծ մասի մեջ կաթը կամ շատ քիչ է, կամ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվել։ Մենք պետք է մեր համար որոշենք՝ ինչ բան է թթվասերը։ եկել ենք հետևյալ եզրակացության․ այն կաթնամթերքը որի մեջ օգտագործված է կաթ, պետք է իր փաթեթավորմամբ տարբերվի և խանութում դրված լինի առանձին դարակաշարերում»,-ասաց Փաշինյանը։

***

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած զոհված զինծառայողներ ունեցող 4 ընտանիքների կտրամադրվի 1 միլիոնական դրամ աջակցություն։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ։ Տուժած մյուս ընտանիքներին ևս աջակցություն կտրամադրվի՝ գումարի և բնակարանի գնման վկայագրերի տեսքով։
«Աղետի գոտում տարբերակում ենք մի քանի կատեգորիա, այս փուլում խոսում ենք բնակելի հատվածի մասին։ Տալիս ենք բնակարանի գնման վկայագիր՝ տուն ձեռք բերելու համար։ Կհատկացնենք նաև գումար տները վերանորոգելու համար՝ միջինացված 1 քմ-ի հաշվարկով։ Հաջորդը գույքի հարցն է, աջակցության տրամադրման համար պետք է ստանդարտ սահմանել, չենք կարող հետահայաց ստուգել, թե տանը ինչ գույք է եղել, կհատկացնենք գումար գույքային խնդիրները լուծելու համար»,-հարցի քննարկաման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ աջակցության փաթեթը բավական սոլիդ է, մնում է ծախսերը արդյունավետ կառավարվեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին