«Հենց Արտաշատում իր սկիզբն առավ մեր ժողովրդի քրիստոնեական ինքնությունը, երբ Տրդատ արքան Գրիգոր Լուսավորչին բանտեց խոր Վիրապի խորխորատում, որն այն ժամանակ արքունի պատժախուց էր, իսկ հիմա մեր սրբատեղիներից մեկն է:
Մենք պետք է հավատարիմ լինենք մեր քրիստոնեական արմատներին, պետք է քաղաքակիրթ ճանապարհով մերժենք այն տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից, ինքնուրույնությունից և ինքնիշխանությունից:
Դա պետք է լինի մեր հաջորդ կարևորագույն խնդիրը»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արտաշատում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Ոգևորող տեղեկատվություն կա. Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Այնպիսի անարդարություններ ունենք, որ ամոթալի է. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն արտասանում է Պարույր Սևակի «Հայաստան» բանաստեղծությունը
Դիտեք նաև՝