▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձ է արվել վախեցնելու, լռեցնելու, ինչը չի ստացվելու. Հակոբյան

Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ նետելը պայմանավորված է վերջինիս վարած հասարակական-քաղաքական գործունեության հետ։

Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը՝ ընդգծելով՝ փորձ է արվել իրեն վախեցնելու, լռեցնելու, ինչը չի ստացվելու։

Միհրան Հակոբյանը նաև հայտնել է, որ նռնակի պայթյունի հետևանքով վնասվել է տան դիմացի հատվածը և հարևանի ավտոմեքենան. «Իրավապահներն աշխատում են հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ են նետվել։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին