▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում եմ շտկել սխալներս, թեև չեմ կարող հետ տալ ժամանակը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Դադարել ենք շփվել մեկս մյուսի հետ.ընկերների, ազգակաների, կոլլեգաների, ծնողների... Ժամանակակից աշխարհն ամեն ինչ անում է «Մարդու» հարմարավետության համար, բայց իրականում հեռացնում է մի մարդուն՝ մյուսից։ Ես փորձում եմ շտկել սխալներս, թեև չեմ կարող հետ տալ ժամանակը... կամ վերադարձնել մայրիկիս...
Էնքան մե՜ծ երջանկություն է պարզապես գրկել Հայրիկիդ, շնչել նրա հետ նույն ռիթմով, զգալ քեզ երեխա, և գիտակցումից, որ քո ապրած ամեն վայրկյանը Նրանն է՝ ուրախանալ...խաղաղվել... ու տարածվե՜լ, տարածվել՜լ, տարածվել...

Հ.Գ. Այս օրն ահավոր տաքություն ունեի, Հայրիկիս որ գրկեցի՝ տաքությունս իջավ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին