▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոռնոֆիլմեր ու սեռական դասեր` ավետարանական եկեղեցու ճամբարում

Հայ Ավետարանական եկեղեցուն կից Ավետարանչական բարեգործական ընկերակցությունը ամառային ճամբարներում անչափահասների և երիտասարդների համար սեռական դասընթացներ է անցկացնում, ընդ որում, բաց տեսանյութերով ու սլայդերով. Tert.am-ի փոխանցմամբ այս մասին բարձրաձայնում է. «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը։ Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ չի կարող ասել, թե դրանք զանգվածային պոռնոգրաֆիկ նյութեր պարունակում են, թե ոչ, քանի որ մտնել այդ ճամբարներ և ստուգել չեն կարող՝ օրենքը չի թույլատրում։

«Վերջերս ԱԱԾ-ն դիմում-բողոք է ստացել եկեղեցու դեմ, որ Հանքավանի Շողիկ ճամբարում, երիտասարդների և անչափահասների հետ սեռական դասընթացներ են տարվում՝ նկարներով, սլայդներով, որը ցանկացած ծնող դեմ կլինի այդ դասընթացներին»,- ասել է նա և նշել, որ դեպքի մասին իրենք տեղյակ են եղել, քանի որ դիմում-բողոքի քննությունը չի կանխել Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Արմեն Միքայելյանը, ով միակն է եղել, ով դեմ չի եղել, որպեսզի պատկան մարմիններից պարզեն եղելություն և կանխեն ճամբարներում այդ երևույթը։
Արմեն Միքայելյանն էլ, ով նույնպես ներկա էր ասուլիսին, նշել է. «Իհարկե, ավետարանական եկեղեցում, կան պաշտոնյաներ, որոնք գործում են աղանդակերպ։ Դա չի կարելի եկեղեցուն վերագրել։ Մարդը սխալական է, և անսխալական է միայն Աստված։ Եթե մարդը սխալ է, եկեղեցին էլ կարող է սխալ լինել, որովհետև մարդիկ են այնտեղ»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին