▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինին բանտ ուղարկող Դանիել Իոաննիսյանը կատակ է արել

Արդեն տեղեկացրել ենք, որ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, գրառում էր կատարել Վլադիմիր Պուտինի մասին.

«Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք...»,- գրել էր Իոաննիսյանը:

 

Ավելի ուշ Դանիել Իոաննիսյանը ևս մեկ գրառում է արել.

«Քոչարյանի բանտախցի դուռը Պուտինի վրա փակելու հումորս որոշ մարդիկ ու ֆեյքեր նենց ծանր են տարել, որ լրիվ պարզ է դառնում, որ ոմանք փորձում են տպավորություն ստեղծել, թե «Նիկոլը Պուծինից կվախենա ու Քոչարյանին կթողնի»:

Հ.Գ. Չէի պատկերացնում, որ հումորս տենց լյուստրացիայի կհանգեցնի:

Հ.Հ.Գ. Երբ ես Պուտինի դեմ ցույց էի կազմակերպում, Քոչին պաշտպանողներիցդ շատերը նույնիսկ մտքում էիք վախենում իշխանությանը թթու խոսք ասել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին