▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ու Լուկաշենկոն անհանգստացած են Հայաստանում տեղի ունեցածով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ասելով, թե տարածաշրջանում տեղի ունեցողն անհանգստացնում է Մոսկվային: «Մի դեպքում խոսք է գնում պետական հեղաշրջման մասին, ինչը բերել է բազմաթիվ զոհերի, մյուս երկու դեպքերում՝ քրեական տարբեր դրսեւորումների»,-ասել է Պեսկովը:

Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, մասնավորապես, հայտարարելով.

«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, իրադրությունը շատ ծանր է, եւ մենք, ինչ էլ որ լինի, պետք է պահպանենք մեր երկրի խաղաղությունն ու հանգստությունը»:

Առավել մանրամասն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին