▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխանակ մտածենք, թե ինչպես հետ վերադարձնենք Ռուբեն Վարդանյանին, սցենարներ ենք գրում, հրճվում ենք եղած փաստից...

Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Վատ կրթությունը, որևէ բանի ինքնուրույն չհասնելը, ցածր ինքնագնահատականը, չսիրվելը, կյանքում որևէ արժեք չստեղծելը բերում է նրան, որ մարդը դառնա մեծամիտ, չարախոս, բամբասկոտ, թիկունքից հարվածող, երկիր հանձնող և անմարդկային։ Ու նրանք սկսում են քննարկել ամեն ինչ և վատ լույսի ներքո ներկայացնել բոլորին։ Համացանցը ողողված է անիմաս որակումներով և կարծիքներով։ Այսօր նրանց քննարկման թեման մարդասիրական բազմաթիվ ծրագրեր իրականացրած հայն է։

Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված ծրագրերի կեսի֊կեսն էլ արած լինեք, գոնե ասենք արդարացված է։

Բոլորը դարձել են սցենարիստներ.....

10 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվելով, ծրագրերն արժանապատիվ իրականացնելով, Հայաստանը բազմիցս, տարբեր հարթակներում հանրայնացնելով և միջազգայնացնելով է զբաղված եղել։ Հայաստանում քանի՞ գործարար գիտեք, որ կրթության վրա է ներդրում արել....

Մեր կազմակերպությունն արդեն 10 տարուց ավելի ոլորտային հետազոտություններ է իրականացնում, ես ամեն անգամ զարմանում եմ, թե՞ ինչպես է լինում, որ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնություններից շատերը կամ ստեղծված և իրականացված ծրագրերը միշտ հայտնվում են լավագույնների մեջ։ Նա գիտի ինչն ինչպես անելու գաղտնիքը։ Ու ես հիմա շատ եմ ցավում այն փաստի համար, որ նա հայտնվել է թշնամու տարածքում։ Ու փոխանակ մտածենք, թե ինչպես հետ վերադարձնենք հային, սցենարներ ենք գրում, հրճվում ենք եղած փաստից։ Մենք ապրում ենք անտանելի իրողության մեջ` անմարդկային, չար, նախանձ .... Ի՞նչ անենք, որ նման խմբակները մի քիչ մարդանա՞ն։

2020 թվականի ողբերգական օրը սոցհարթակում կեղծ օրակարգերով հանդես եկողները թշնամիներ են.....

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին