▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխտնօրենի գործն ի՞նչ գործ ա, որ օգնականի գործից լավը լինի. Զարզանդը պատասխանում է «չուզողներին»

yerkir.am-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը, չնայած իր անվան հետ կապված սկանդալներին, շարունակում է դասավանդել Կապանի թիվ 6 դպրոցում: 9-օրյա լռությունից հետո նա խոսեց փոխտնօրեն նշանակվելու և ազատվելու աղմկոտ պատմության, աշակերտների՝ իր հանդեպ տածած սիրո և չուզողների մասին:

- Պարո’ն Նիկողոսյան, ինչպե՞ս ստացվեց, որ այդքան կարճ պաշտոնավարեցիք:

- Ես նշանակված չեմ էլ եղել, որ մի հատ էլ ազատվեի: Կապանի դպրոցում անցած ուսումնական տարվանից աշխատում եմ, ինձ առաջարկել են այդ պաշտոնը, քննարկել ենք, բայց նշանակում չի եղել:

- Բայց տնօրենը հաստատել է Ձեր նշանակման փաստը: Բացի այդ` «Խուստուփ TV»-ի պատրաստած տեսանյութում Ձեզ ներկայացրել էին որպես փոխտնօրեն:

- Սաղ էդ վիդեոյից սկսվեց, կայքերն ու համացանցը գրեցին, էրկու օր խոսեցին, անցավ-գնաց: Փոխտնօրենի գործն ի՞նչ գործ ա, որ իմ գործից լավը լինի, որ դրա համար Սյունիքի մարզպետի օգնականի գործը թողնեի:

- Փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է մանկավարժի՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, արդյո՞ք Դուք ունեք նման փորձ:

- Ես կրթություն էլ ունեմ, դիպլոմներ էլ ունեմ, աշխատանքային փորձ էլ ունեմ, քանի տարի երեխաների հետ եմ աշխատել, մարզիչ եմ եղել, աշխարհի գավաթակիր աշակերտ եմ ունեցել: Անցած ուսումնական տարվանից ես նույն դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ աշխատում՝ կես դրույքով: Իմ կրթությունը մանկավարժական ա, մասնագիտությամբ ես մարզիչ-մանկավարժ եմ: Գերազանցությամբ ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, մի քանի տարվա մարզչական փորձ ունեմ՝ Հոկտեմբերյանում, Գորիսում: Մեր կարատեի ֆեդերացիայի կողմից ներկայացուցիչ եմ Ղափանում:

- Չե՞ք նեղվել, որ չնշանակվեցիք:

-Էս ոչ էլ նեղված եմ, էդ ի՞նչ նեղվելու բան ա, որ ես նեղվեմ:

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ձեր նշանակման մասին լուրն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց:

-Չուզողները շատ են, ամեն ինչ կապում են Սուրիկ Խաչատրյանի անվան հետ: Հեն ա` Ազգային ժողովից «Ժառանգությունն» իմ թղթերն ա ուզել, որ տենան դիպլոմ ունե՞մ, թե՞ չէ, աշխատանքային փորձ ունե՞մ, թե՞ չէ, ընկած են հետևիցս:

-Դժվար չէ՞ երեխաների հետ աշխատել:

- Ես էդ գործը սիրում եմ` անկախ նրանից՝ ով ինչ կասի, ոնց կասի: Ցանկացած երեխայի կարաք հարցնեք: Բոլորին էլ շատ սիրում եմ, հարգում եմ, շատ լավ կոլեկտիվ ա: Էս տարի մոտ 70 երեխա ավելացել ա մեր դպրոցում: Ես իմ գործը լավ անում եմ, էրեխեքին շատ սիրում, հարգում եմ, փոխադարձ սերը վայելում եմ:

 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին