▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած՝ նույն գնդի հերթապահ, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Միացված է արհեստական շնչառության սարք, սրտանոթային համակարգի գործունեությունը պահպանվում է դեղամիջոցներով: Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում չորս անգամ ենթարկվել է վիրահատության, և բժիշկներն ամեն րոպե պայքարում են նրա կյանքի համար»,- գրել է Ահարոնյանն ու հավելել, որ ճգնաժամը հաղթահարելու ուժ ու ապաքինում են մաղթում իրենց գործընկերոջը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին