▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին

Օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել:

Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ա.Ս.-ի (ծնված 1961 թ.) դին և դուրս բերել գետից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին