▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկեցեք Վանոյին...

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 15-ին, ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Անվտանգության ծառայության պետ Ռոմիկ Ղազարյանը (գեներալ Բուդոն): 

Այս առիթով, Արմեն Զատիկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

-Սա շատ կարևոր «դեպք» է: Բուդոն տարավ իր հետ բազմաթիվ արժեքավոր փաստեր, որոնց մասին տեղեկություններ չկան անգամ ԼՏՊ-ի թաղտի տակ պահվող ՂԿ-ի արխիվներում: Այս «խառը» ժամանակներում հնարավոր է «անհետանան» «անվտանգության» ծառայության» ուրիշ այլ «վտանգավոր» անձնավորություններ, որոնք բազմաթիվ չբացահայտված ծանր հանցագործությունների կրողները, իրականացնողները և պարտակողներն են: Հանցագործություններ, որոնց՝ հենց այս պահին ջրի երես դուրս գալը, կարող են խափանել «պայքարչիստների» առկա փուլի ընթացիկ ծրագրերը...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին