Shamshyan.com-ը գրել է, որ արդեն մի քանի օր է՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանը մեկուսարանից ազատ է արձակվել իրավապահների հետ համագործակցելու արդյունքում: Կայքի մոսկովյան աղբյուրներից հայտնի է դարձել, որ տեղեկությունները նշված լուրի վերաբերյալ ամբողջովին հերյուրանքներ են և դրանք չեն համապատասխանում իրականությանը, և «Պզոն» մեկուսարանից ազատ է արձակվել, քանի որ իրավապահները չեն ունեցել լուրջ ապացույցներ, հակառակ դեպքում «Պզոն» երկար ժամանակ կմնար ճաղերի ետևում: Իսկ մեկուսարանից դուրս գալու ժամանակ նրան դիմավորել են հանցագործ աշխարհի մեծ թվով կարկառուն ներկայացուցիչներ, ովքեր նրան ուղեկցել են մինչև ինչ-որ ամառանոց:
Առավել մանրամասն` այստեղ
Լուսանկարը` Shamshyan.com-ի