Այսօր, վաղ առավոտից, Երևանի Պուշկին 25 հասցեում, սկսվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծած` նախկինում Արտակարգ իրավիճակների ծառայության շենքի քանդման աշխատանքները, որն, ըստ ասեկոսեների, գնել է օլիգարխներից մեկի բարեկամն ու մտադիր է դրա տարածքում 2 ստորգետնյա և 17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիր կառուցել:
Հիշեցնենք, որ երբ առաջին անգամ Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի շուրջ աղմուկը բարձրացել էր` Երեւանի քաղաքապետարանը վստահեցրել էր, որ որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված հ. 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն- Ճարտ. Ա.Թամանյան/ արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։
Նշենք, որ ըստ շինարարության նախագծի` հստակ նշված է, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի դիմապատն ու ծավալային լուծումները պահպանվելու են ամբողջովին: