▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ այսքան մանր ենք՝ ճահիճն այս ուղեկցելու է մեզ անբաժան․․․

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում տարբեր կարծիքներ, նաև զավեշտական մեկնաբանություններ են հայտնվել՝  Մեծ Հայքի Միացյալ Թագավորության վերականգնման գործընթաց սկսելու մասին հայտարարությունն ու դրա վերաբերյալ տեսաուղերձը, որ ներկայացրել է Տիգրան Բագրատունին, ով ներկայանում է իբրև Արեւմտյան Հայաստանի ԱԺ նախագահ և պետության գլուխ:  

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանն, այս առիթով, գրում է. 

«Մանրացել ենք...

Այս տեսանյութն ընկավ աչքովս ու դրա արձագանքները:
Արձագանքներն ուշի ուշով կարդացի: 
Վերջերս եմ ավարտել «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» վեպը , հիմա էլ աշխատում եմ «Վերադարձ» վեպի վրա Տիգրան Մեծի մասին։ Ու այդ շրջանի իրադարձություններն եմ տնտղում, մեր պատմության այդ փուլի հայ մարդու աշխարհայացքն եմ վերհանում֊-վերապրում, նրա կամքը, նրա հոգու ուժը, նրա հայացքի անընդգրկելիությունը, նրա աշխարհակալ մտածողությունը, աշխարհին իր տեսակետը թելադրելու նրա համառությունը, անչափելի նպատակներին հետամուտ լինելը․․․․ Ու դրանից հետո երբ կարդում եմ այս օրվա հայ մարդու արձագանքը այսպիսի նախաձեռնություններին, ապա առաջին միտքը, որ ծնվում է այդ համադրությունից, հետևյալն է՝

-Այս որքա՜ն ենք մանրացել․․․․

Ու գալիս եմ այս հետևության՝
֊- Քանի դեռ այսքան մանր ենք, քանի դեռ մեծ գործերն ու նպատակներն անըմբռնելի են ու ծաղրելի, ապա ճահիճն այս ուղեկցելու է մեզ անբաժան․․․․

ՀԳ․

-Տեսանյութում նշված կառույցներին ծանոթ չեմ և տեղյակ չեմ իրենց լրջությանը, սակայն մի բան գիտեմ՝
֊- Խոր ճահճից դուրս են գալիս Մեծ Նպատակներին կառչելով միայն: Իսկ փնթփնթալով ընդամենը ճահիճն են գարշահոտեցնում» :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին