▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարֆուր»-ի սեփականատերը սպառնացել է. ի՞նչ պիտի անի Լֆիկն այս անգամ

«Քարֆուր» ցանցի սեփականատեր Ջորջ Պլադսատը, ով համաշխարհային իմաստով բիզնես ոլորտի լուրջ հեղինակություն է ու մտերիմ այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են` ԱՄՆ պետքարտուղար՝ Ջոն Քերին, Շվեդիայի արտգործնախարար՝ Կարլ Բիլդտը, Գուուգլի գլխավոր սեփականատեր Էրիկ Շմիդտը, BMW-ի սեփականատեր` Նորբերտ Ռեյթոֆերը և բաժենամսեր ունի համաշպարհային գիգանտ կորպորացիաներ` Մերսեդես-Բենզ, Warner Brothers, NBC Sport, NBC Animal planet, CNN Futbol ընկերություններում, սպառնացել է Սամվել Ալեքսանյանին, որ եթե վերջինս մի անգամ էլ փորձի խանգարել Քարֆուրի մուտքը Հայաստան, ապա ինքը ստիպված կլինի անցնելու պատժամիջոցների կիրառմանն ընդդեմ Երևան Սիթիի, որի արդյունքում Երեվան սիթի-ի արտասահմանյան գործընկերները կդադարեն համագործակցել իր հետ և նաև այլևս չի կարող ապրանք ներմուծել դեպի Հայաստան, կզրկի նրան շաքար ներմուծելու իրավունքից։

Քարֆուրի սեփականատերը սպառնացել է նաև որ կսառեցնի իր հաշիվները: Հետաքրքիր է այս անգամ ի՞նչ կանի Լֆիկը:

Գուցե Փակ շուկայի աղավաղման դեմ կազմակերպված պայքարի հակացույցի ընթացքում դրսևորված հակացույցի ժամանակ աչքի ընկած «կոկորդ քերող» ու «Լֆիկին աստվածացնող» կանանց կտանի Պլադսատի դեմ պայքարելու... ո՞վ իմանա: 

 

Արսեն Լևոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին