Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Քարֆուրից եմ գալիս, որ այսօր բացվել է Երեւան Մոլի առաջին հարկում։ Պետք է հիասթափեցնեմ բոլորին, քանի որ ոչ մի նոր բան չկար. Երեւան սիթիի կլոնն էր՝ 99 տոկոսով նույն ապրանքատեսակը, 99 տոկոսով նույն գները, նույնիսկ Սամվել Ալեքսանյանի կեղծած բրենդներով օղիները կային։
Տարբերությունները. սննդի հետ գործ ունեցողները գլխաշորերով էին, գանձապահները եւ անվտանգության աշխատակիցները վարժ խոսում են անգլերեն, քանի որ մենեջերները անգլիախոս են։ Մեկին միայն տեսա՝ ճապոնացու էր նման։
Նկատառումներ. չափազանց շատ էին անվտանգության աշխատակիցները։ Դրանց 50 տոկոսին կրճատելու դեպքում, կարծում եմ հնարավոր կլիներ գնային ճկուն քաղաքականություն վարել։ Լավ է, որ լիքը նոր աշխատատեղեր է ստեղծվել, բայց եթե գնային քաղաքականությունը չփոփոխվի, վախենամ սա էլ Սթարի ճակատագրին արժանանա։