▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քառյակը որոշել է շարունակել համատեղ աշխատանքը.galatv.am

galatv.am-ի փոխանցմամբ` քառյակի հանդիպումն ավարտվել է: ՀՅԴ եւ ԲՀԿ ներկայացուցիչները առաջինն են լքել խորհրդակցությունների սենյակը՝ հրաժարվելով որեւէ հարցի պատասխանել, այնուհետեւ խորհրդակցությունների սենյակը լքել են նաեւ ՀԱԿ ներկայացուցիչները:

Լրագրողների հարցերին պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Ռուբեն Հակոբյանն արձանգրել է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը քառյակի ձեռքբերումն էր եւ չորս ոչ իշխանական կուսակցությունների համատեղ գործունեության արդյունքը:

Նա ասել է նաեւ, որ քաղաքական ուժերը որոշում են կայացրել շարունակել համատեղ աշխատանքը եւ միասնական նոր օրակարգ են ձեւավորել, որի մասին հանրությունը շուտով կտեղեկացվի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին