▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին փողոցում թույն է խմել. նրան անգիտակից վիճակում հասցրել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 15-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի  Շահումյան-Չարենց փողոցների խաչմերուկում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել (թույն է խմել). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է «1-03» ծառայություն:

Անգիտակից վիճակում Արմավիր քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Չարենցի փողոցի թիվ 33 շենքի բնակիչ՝ Հ. Ս.-ն (մոտ 70 տարեկան):

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին