▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական դաշտում թափուր տեղերը շտապում են լրացնել «անհատ քաղաքացիները». «Հրապարակ»

Քաղաքական դաշտում թափուր տեղերը շտապում են լրացնել «անհատ քաղաքացիները»: Երեկ թերթի խմբագրությունը լատինատառ գրություն է ստացել, որ այսօր «Թեքեյան կենտրոն»-ում մի խումբ անհատ քաղաքացիներ հայտարարելու են «Հայկական սոցիալիստական հեղափոխության ճակատի» ստեղծման մասին:

Նշված հեռախոսահամարով մի կին, պատասխանելով հարցին, թե ովքեր են նախաձեռնել, կարճ կապեց՝ «ժողովուրդը»: Ինքն էլ «անհատ քաղաքացի է՝ Լուսին Ղազարյան»: Մեզ էլ խորհուրդ տվեց անձամբ գալ ու ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Հավաստիացրեց, որ «իրենց շարքերում միայն անհատ քաղաքացիներ են, չկան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ հայտնի դեմքեր»: Իսկ «Թեքեյան կենտրոն»-ը վարձելու համար պահանջվող միջոցներն էլ «օգնություն են»:


 Ուշագրավ այլ հոդվածներ`   «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին