▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքական նոր մշակո՞ւյթ, թե՞...». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջամտության հոգեվարքը.

Շատ հետաքրքիր է քաղաքական կյանքը։ Երևանի ավագանու երեք անդամից բաղկացած ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը փորձում է վերահսկել Երևանի քաղաքապետի, նրա վարչակազմի և նրա քաղաքական հենարան` 57 հոգանոց իշխանության խմբակցությանը՝ բացահայտելով ակնհայտ կոռուպցիոն և այլ ոչ իրավաչափ գործարքներ։

Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Իշխանությանը սատարող և քծնող մի շարք դեմքեր քննադատում են ընդդիմությանը և պահանջում 3 հոգանոց ընդդիմադիր խմբակցության հրաժարականը։ Պահանջում են, որովհետև ուզում են անվերահսկելի լինել, որ կարողանան շարունակել իրենց, մեղմ ասած, կասկածելի ու ստվերային գործարքները։

Նոր քաղաքական մշակո՞ւյթ, թե՞...

Հ. Գ. Դուք երևի լավ չեք հասկանում, թե մեր ժողովուրդն ինչ մեծ հույսեր է կապել այսօրվա իշխանությունների հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին