«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր գործողությունների եւ ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես եւ սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ եւ պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժառանգությունը» եւ մյուս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները այդպես էլ չեն կարողացել միասնական օրակարգ ձեւավորել:
Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք այս ուժերի կողմից միմյանց եւ ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ մղվող պայքարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում