Իրավաբան.net-ի փոխանցմամբ «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը հացադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի դատախազությունն Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին և Գագիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ն մասով` (խուլիգանություն), և 34 ու 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս է պատճառել), իսկ Արթուր Քլյանին` 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը կալանավորված են, իսկ Արթուր Քլյանը գրավով ազատ է արձակվել:
Երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է գործով դատախազների փոփոխության պատճառով: Նրանց դատարանը մեկ շաբաթ ժամկետ է տրամարդել գործի նյութերին ծանոթանալու համար: