▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քերոբյանը՝ ոտքի կանգնելու մասին

«Կառավարության նիստի մեկնարկին, երբ ասացին՝ ոտքի կկանգնեք՝ հենց վարչապետը ներս գա, Դուք կանգնեցի՞ք»,- դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին՝ հարցրել են լրագրողները:

«Այո՛, կանգնեցի... կարծում եմ՝ սա նշանակալի երևույթ էր, դրանով մեկ անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն, մինչ նիստի մեկնարկը, դիմելով Կառավարության անդամներին, հայտարարել էր.

«Վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին