▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում․ զոհվածի այրին՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախում զոհված Իշխան Պետրոսյանի այրին՝ Արուս Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով նրա հրաժարականը.

/filemanager/uploads/2020/12/week-2/Zohvaci_kin.jpg

«Քեզ է դիմում Արցախում՝ Ջաբրաիլում այս տարի հոկտեմբերին զոհված Իշխան Պետրոսյանի այրին, ում աղջկան այսօր քո հրամանով բերման են ենթարկում ոստիկանության բաժին. . .

Պարզ է, որ գիտակցում ես՝ այս անմեղ հայորդիների մահն ամբողջությամբ քո խղճին է եւ փորձում ես զոհված հերոսի դստերը, բաժին բերման ենթարկելով, վախի մթնոլորտ տարածելով լռեցնել մեր սգավոր ընտանիքներին։

Հեռացի՛ր, չքվի՛ր , քեզ ամեն օր տեսնելը մեր վիշտն էլ ավելի է խորացնում. . .

Ուղղակի անձայն չքվի՛ր, անհայտացի՛ր, փոշիացի՛ր մեր աչքերից..․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին