ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով քննված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր առմամբ 756 անձի նկատմամբ»։ Այսօր Panorama-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ ՔԿ-ի, նշված երեք հոդվածներով հարուցված 118 վարույթ՝ 143 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը մասնավորապես հայտարարել է. «Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է»։ Հայտարարությունից օրեր անց լրատվամիջոցը հարցում էր ուղղել ՔԿ նախագահին. Հարգելի պարոն Քյարամյան, 44-օրյա պատերազմում դասալքության հատկանիշներով Քննչական կոմիտեում քանի՞ քրեական գործ կա հարուցված։ Դիտեք նաև՝ |
ՔԿ-ն հերքում է Աննա Հակոբյանի՝ դասալքության մասին պնդումները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet