a1plus.am-ը գրում է. Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն է իրականացրել Տեցի կրուգ անունով հայտնի տարածքում։ Այդ հատվածում է գտնվում նաեւ «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն,որը պատկանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին։ Թե ինչ նպատակով է իրականացվում այդ՝ զննություն իրականացնողներից պարզել չհաջողվեց։
Նախաքննական գաղտնիք է,- եղավ պատասխանը։ Միայն տեղեկացրին, թե զննությունն իրականացվում է ոչ միայն պատգամավորին պատկանող, այլեւ հարակից տարածքներում քրեական մի գործի շրջանակներում ։
Արդյո՞ք այդ կապ ունի «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքի հետ։ Մեզ չհաջողվեց պարզել։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում