▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը ձեռնոց նետեց Սարգսյանին


Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը տվել է ամենախիստ ու արմատական հարցազրույցը:
Երկրորդ նախագահն այս անգամ չի սահմանափակվել ընդհանուր գնահատականներով կամ դատողոթյուններով՝ իշխանությանը հասցեագրելով քրեական բնույթի մեղադրանքներ: Ընդ որում, սլաքն ակնհայտորեն ուղղվում է Սերժ Սարգսյանի ուղղությամբ:
Քոչարյանը՝ մի կողմից սահմանազատվում է իշխանությունից, մյուս կողմից՝ իրեն ասոցացնում է ընդդիմադիր Քառյակի հետ՝ օրակարգային համարելով նրանց կողմից բարձրացված խնդիրները:
Այս հարցազրույցը մի քանի հետևությունների տեղիք է տալիս: Կամ իսկապես Քառյակի ոչ ֆորմալ առաջնորդը Քոչարյանն է ու այս դեպքում գործ ունենք երբեմնի ախոյաններ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի ստվերային պայմանավորվածությունների հետ, կամ հակառակը՝ երկրորդ նախագահը ոչ իշխանական հայտնի ուժերի նկատմամբ կորցրել է վերահսկողությունը և այս հարցազրույցով մեսսիջ է հասցեագրում նրանց:
Չի բացառվում նաև, որ նոր կառավարության ձևավորման կամ գործունեության արդյունքում՝ խախտվել են Սերժ Սարգսյանի ու Ռոեբերտ Քոչարյանի միջև անցյալում ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածություններ, ինչն առիթ է տվել երկրորդ նախագահին՝ հանդես գալ արմատական այս հարցազրույցով:
Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր քաղաքական օրակարգը պարտադրել մյուս խաղացողներին: Ու այս հանգամանքը նոր ինտրիգ է առաջացնում քաղաքական դաշտում:

Սուրեն Սուրենյանց
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին