▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի պաշտպանը նամակ է գրել Մակրոնին և ստացել պատասխան

«Բոլոր դատավորներն աղոթում են, որպեսզի այս գործով չզբաղվեն». նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ամիսներ առաջ Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբին միացած ֆրանսահայ Սևակ Թորոսյանը:

Նա հայտարարեց, որ Ռ.Քոչարյանի դատավարությունը մեկ անձի՝ «վարչապետի կամքին է կապվել»:

«Մեկը թող բացատրե իրեն, որ վրեժի լուծումը դատավարության հետ կապ չունի»,- ասաց նա: Փաստաբանի գնահատմամբ՝ ՀՀ-ում շատ քիչ են անկախ դատավորները: Ս.Թորոսյանը նշեց, որ իր փաստաբանական պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ դատարանը փաստաբանական կողմին հնարավորություն չտա իր դիրքորոշումը հայտնել: Ս.Թորոսյանը հայտնեց, որ վերջերս նամակ էր գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Դրանում նա ամփոփ ներկայացրել էր դատավարական 30 խախտումները:

«Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը»,- հայտնեց փաստաբանը: Նա պնդեց, որ քաղաքական խնդիրներով գործերով արդարություն չկա:

«Որոշ դոսյեներ ուղղակի ձևով Նիկոլ Փաշինյանն է հրահանգում: Թողեցեք, որ դատավարությունը հանգիստ տեղի ունենա, ազատ թող լինի: Ռ.Քոչարյանը անմեղ է, մինչև որ չեք փաստել: ՀՀ-ում հակառակն է, մեղավոր է՝ մինչև որ փաստեն, կամ արտոնեն, որ փաստեն, որ մեղավոր չէ»,- պնդեց փաստաբանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ֆրանսահայ փաստաբանը նշեց, որ ինքը ներկա է լինելու նոյեմբերի 19-ին նշանակված նիստին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին