▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քուչի, մայլի, թաղի մակարդակի, ապերոյական-տղայական մակարդակի ազգ ենք

Քուչի, մայլի, թաղի մակարդակի, ապերոյական-տղայական մակարդակի ազգ ենք ու բոլոր հարաբերություններն են այդ հողի վրա կառուցվում ու առաջնորդվում…Թաղումից, հարսանիքից, ուսումից մինչև քաղաքական գործընթացներ…
Պետք է ախպեր ջան, զադնի դնենք, պետք ըլնի պավարոտ կտանք մարգատելով, բանով, իշմարներով, սիգնալներով, բա ո՞նց…

Կիսագողական, տո′ գողական, թաղային, ապերոյական մակարդակի են քաղաքական, կուսակցական, մնացած այլ «գործիչների» մեծ մասը…Փրկություն, պրծում չկա սրանցից, հայի այս շուստրի, ռազբորկայի, ռազբիրատների, սխոդկեքի սիրահարների, պանյատկեքով ապրող հայի տեսակից…

Ազգս աստիճանաբար դառնում է պպզող, թքող, խնչող, սեմոչկա չրթող, բերանը ծռած խոսող ապերոների ազգ…

Բայց դրանց մեծ մասը փուչ են, դատարկ, սին, քամի, բուտաֆորիա, մուլյաժ… Տղամարդ են ձևանում կամ ցույց տալիս, բայց աջ ու ձախ բամբասում են, ծախում իրար, հետները կանեստրներով հեղուկ օճառ ման տալիս… Ու մտնում են, հաճույք ստանում այդ պրոցեսից, գլուխ գովում… Մի օր մեռնելու են կամ խեղդվեն այդ հաճույքից, կամ մնան մտած տեղերում…
Զզվելի է, զզվելին այն խոսքը չի…
Լա′վ, գուցե սրանց սերունդները եվրոպաներում կարգին կրթություն, դաստիարակություն ստանան ու այդ պանյատկեքի հասկացողությունից դուրս գա՞ն…Գուցե…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին