Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառմամբ․
«ՔՊ-ական իշխանության հերթական ձախողված բարեփոխումը Շահումյանի անձնագրայինում։
Այսօր այցելեցի Շահումյանի անձնագրային բաժին և հերթական անգամ ականատեսը եղա խայտառակ բարեփոխման։ Այս իշխանությունները որ ոլորտի հետ առնչվել են,այդ ոլորտը եղածից էլ դարձել է ավելի վատը։ Պարոնա’յք ՔՊ-ականներ, ձեզ մոտ միայն թանկացնելը,թալանելը և անիմաստ ծախելն է լավ ստացվում»։